Խիստ լարվել են Տարոն Մարգարյանի և Միհրան Պողոսյանի հարաբերությունները . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խիստ լարվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հարաբերությունները:

Մ. Պողոսյանն ԱԺ ընտրություններում պատրաստվում է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Ավան, Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում և իր նախընտրական շտաբի համար սկսել է տարածքներ փնտրել նաև Ավան համայնքում: Սակայն այդ փաստը դուր չի եկել Տարոն Մարգարյանին, որը ևս  աներորդու` ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նույն ընտրատարածքում:

Ու ստացվում է, որ չնայած ՀՀԿ-ից արված զգուշացումներին՝  Քեթրինի Միհրանն Ավանում խանգարում է նրանց: Տարոն Մարգարյանն էլ հրահանգել է Ավանում Մ. Պողոսյանին շտաբի համար վարձակալությամբ տարածքներ չտալ: Պողոսյանն էլ փորձում է այս օրերին գրասենյակի համար տարածք գնել, որպեսզի որևէ սեփականատեր Տարոն Մարգարյանի, հետևաբար նաև ուժային կառույցների հետ խնդիրներ չունենա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս