Ինչ կատու է անցել գեներալ Միհրան Պողոսյանի ու Քանաքեռցի Տույի միջև. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բոլոր խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ԴԱՀԿ նախկին պետ գեներալ Միհրան Պողոսյանը, հայտնի «հեղինակություն» Քանաքեռցի Տույը (Արթուր Ղազարյան) և գեներալ Հայկազ Բաղմանյանը միասին ձեռք-ձեռքի տված օրինական ու անօրինական եղանակներով անհրաժեշտ ձայներ էին հավաքում իշխող կուսակցության համար:

Սակայն այսօր Քանաքեռցի Տույը և Միհրան Պողոսյանը իրար նկատմամբ թշնամաբար են տրամադրված: Քաղաքում խոսակցություններ են գնում, թե շաբաթներ առաջ նրանք թունդ վիճել են, բանը հասել է բռունցքների գործադրմանը։ Ինչևէ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Տույը բոլոր քանաքեռցիներին հորդորում է ոչ մի ձայն չտալ գեներալ Միհրանին: Հայտարարել է, թե ամեն ինչ անելու է, որ տապալի պատգամավորական ծրագրերը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս