Բաժիններ՝

Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանած թուրք ոստիկանը միայնակ չի գործել

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովին սպանած թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը հնարավոր է, որ գործել է ոչ միայնակ: Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Անկարայի հանրապետական դատախազության կողմից իրականացված հետաքննությունը պարզել է, որ սպանությունից մոտ 2,5 ժամ հետո ջնջվել են թուրք ոստիկանի բոլոր էլեկտրոնային նամակները: Դատախազությունը գրավոր դիմում է ներկայացրել Google ընկերությանը` պահանջելով իրենց ուղարկել ջնջված հաղորդագրությունները:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել էր «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա չեզոքացվել և սպանվել էր թուրք իրավապահների կողմից:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս