Լոռիում ՀՀԿ ռեյտինգային ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԺ առաջիկա ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրական տարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի առաջին տեղերը կզբաղեցնեն պատգամավոր Կարեն Կարապետյանը և «Էյ-Սի-Փի» ՓԲԸ տնօրեն Լուսինե Մեջլումյանը:

Մեջլումյանը Հանրապետական կուսակցության Ալավերդու կանաց խորհրդի նախագահն է, Ալավերդու պղնձաձուլարանի տնօրենը: Մեզ հայտնի դարձավ, որ նա մի քանի տարի էլ աշխատել է «Թեղուտ» ընկերությունում որպես ներքին աուդիտի ծառայության պետ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Լուսինե Մեջլումյանին կարիերայի հարցում օգնել է նրա հորեղբայրը՝ Վալերի Մեջլումյանը, որն էլ Վալեքս ընկերությունների խմբում գտնվող «Արմենիան Ռափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետերն է, Սերժ Սարգսյանի մտերիմներից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս