Այսօր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ 7 բանկ 170 մլն դոլարի ներդրում են իրականացրել
Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունը EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռի կործանման հարցում դիտարկում է նաև ահաբեկչության վարկածը, հայտնում է Reuters-ը:
Եգիպտոսը, Հնդկաստանը, Իսրայելը և մի շարք այլ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ ելույթ ունենալով «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» 4-րդ միջազգային ֆորումի լիագումար նիստում:
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է բանակցություններն ակումբի հետ:
Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հորդորում ենք՝ օգտվել օրենքով ընձեռնված հնարավորությունից և նշված ժամկետում վճարել տուգանքի սկզբնական գումարն ու ազատվել տուգանքի գումարի ավելացված չափը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
ՀՀ կառավարությունը թույլատրեց Իրանի Իսլամական Հանրապետությանը օրենքով սահմանված կարգով, սեփականության իրավունքով Հայաստանում ձեռք բերել հողամաս:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2016 թվականի առաջին եռամսյակի վարկավորման ծավալի ցուցանիշները: 2016 թվականի մարտի 31-ի դրությամբ`1-ին եռամսյակի ընթացքում, ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսին տրամադրել է մոտ 54 800 վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 18 743 մլն ՀՀ դրամ, ինչն, իր հերթին, 2 անգամ գերազանցում է 2015 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Շրի Լանկայում սողանքը ոչնչացրել է 3 գյուղ Կեգալլե շրջանում, որը գտնվում է մայրաքաղաք Կոլոմբոյից 72 հյուսիս, հայտնում է Associated Press-ը:
Նա պնդեց, որ իրենց ծառայողական մեքենաները 7-ից 9 տարվա մեքենաներ են և չունեն մեքենաներ, որոնք վաճառված կամ դուրս գրած լինեն՝ նորը ստանալու ակնկալիքով: Անդրադառնալով իր ծառայողական մեքենայի վերաբերյալ հարցին՝ ԿԲ նախագահը նշեց, որ իրեն սպասարկող մեքենան 2013թ. արտադրության Volkswagen Phaeton է: «Volkswagen նշանակում է ժողովրդական մեքենա»,- ասաց Արթուր Ջավադյանը:
«Եթե Մոսկվան ցանկանում է խաղալ այդ իրավիճակի հետ իր սեփական աշխարհաքաղաքական շահերի համար, ապա սա դաժան հակամարտություն է հրահրում։ Ուստի, ես հույս ունեմ, որ նա փոխել է իր ուղղությունը, բայց չեմ կարող կանխատեսել, թե կա՞ նման բան, թե՞ ոչ։ Հույս ունեմ, որ կա»։
Արձանագրելով հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները Դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը:
ԴԱԻՇ-ը պլանավորում է Ֆրանսիայում մի շարք նոր հարձակումներ կազմակերպել, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ներքին հետախուզության ներկայացուցիչ Պատրիկ Կալվարին:
Ֆրանսիայի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի անհետացումից հետո ստուգումներ են սկսվել, հայտնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Բելառուսի հարկերի և վճարների նախարարը փաստել է, որ Հայաստանի և Բելառուսի հարկային ծառայությունների միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, և երկկողմ պարբերական հանդիպումներն ու փոխայցերը նպաստում են փորձի փոխանակմանը և գործակցության ընդլայնմանը:
«Ճշտված տվյալներով` Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող Egypt Air ընկերության MS 804 ինքնաթիռի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան»,- հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:
Մելքումյանն ի պատասխան միայն ծիծաղեց…
Միացյալ Նահանգներն օգնում են Silk Way ընկերությանն ու Ադրբեջանի քաղավիացիայի պետական ադմինիստրացիային մատչում ստանալ այն տարածքին, որտեղ կործանվել է ադրբեջանական «Ան-1» բեռնատար ինքնաթիռը:
Քննարկմանը ներկա ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանն էլ նշեց, որ ինքն այդ պայմանավորվածությունների հետ կապված՝ լուրջ ակնկալիքներ չունի. «Չեմ կարծում՝ դրանք իրականություն դառնան: Վիեննայում ամրագրվեց այն, ինչ տեղի ունեցավ քառօրյա պատերազմի ժամանակ: Հայաստանի ներկայացուցիչը հրապարակավ հրաժարվեց այս տարածքների հետ կապված պատասխանատվություն ստանձնելուց, իսկ դա նշանակում է, որ հետագա հանձնումների համար դռները բացվեցին: Սա մենք պետք է լուրջ հաշվի առնենք ու դրա դեմն առնենք»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 19-ին ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում՝ պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հայտարարել է, որ հարկավոր է ավելի ակտիվորեն զբաղվել Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի և համագործակցության համար մյուս արդիական հարցերով: Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացման արարողությանը, որն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում:
Մոտ երկու շաբաթից կբացվի ամառային տրանսֆերային պատուհանը: Այս ընթացքում ամենաակտիվ քննարկվող տրանսֆերներից մեկը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանինն է: Գերմանական Bild-ն այս տրանսֆերի մասին գրել է, որ Հենրիխ Մխիթարյանն ու Դորտմունդի «Բորուսիան» շարունակում են ակտիվ բանակցել պայմանագրի երկարաձգման շուրջ:
Ա. Մելիքյանի գնահատմամբ՝ մեր դիվանագիտական «անգործությունը» վերջին տասնամյակի ընթացքում բերեց նրան, որ Հայաստանը դիտարկվում է՝ որպես ագրեսոր պետություն, և միջազգային հանրության մոտ ամրագրվեց այն կարծիքը, որ սա Հայաստանի և Ադրբեջանի միջև կռիվ է՝ տարածքի համար:
Հայկական սփյուռքը «փորձել է խոչընդոտել և շարունակում է խոչընդոտել» «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարության նախագծի իրագործմանը: Այս մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը The Business Year պարբերականին տված հարցազրույցում: Այս մասին հայտնում է Trend-ը:
Տարբերանշանի գույներն են մանուշակագույնը և դեղինը, որոնք արտացոլում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու պաշտոնական գույները: Տարբերանշանում նաև ներառված են երկու եկեղեցիների զինանշանները:
«Մեր դիտարկմամբ՝ Հայաստանը շատ ավելի տուժում է կոռուպցիայից, որի դեմ պայքարը պետք է ընթանա վերեւից ներքեւ, այդ դեպքում միայն այդ պայքարը կավարտվի հաջողությամբ: Եվ մենք աջակցելու ենք վերեւից ներքեւ տարվող պայքարին: Կոռուպցիան Հայաստանի Հանրապետության համար արդեն դարձել է ազգային անվտանգության խնդիր: Դուք պետք է ունենաք կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հետաքննական մարմին»,-շեշտեց դեսպանը:
Վաղ թե ուշ ցեղասպանությունը կճանաչվի և փոխհատուցման հարցը քննարկման կդրվի»,- ընդգծեց Չեթինօղլուն` կարևորելով այս հարցում միջազգային հանրության աջակցությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին: Հանդիպմանը կողմերը քննարկել են ապրանքաշրջանառությունը ու երկու երկրների հարաբերությունները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ալիևի մամուլի ծառայությանը:
Հանրապետությունում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված բարենպաստ պայմաններ են ստեղծվել պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար: Բերքի կորուստներից խուսափելու և պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս կորիզավոր պտղատեսակների այգիներում բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: