Ազգային ժողովը մայիսի 25-ին արտահերթ նիստ կգումարի
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: