Այսպիսով, փաստվում է, որ բանկային հաշիվ չի բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ։ Նշյալ փաստաթուղթը, մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի հետ տրամադրվել է պատկան մարմիններին։
Ռուսաստանը մայիսի 19-ից արգելում է Թուրքիայից ներկրել դդմիկ և դդում: Ինչպես Interfax-ին հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Յուլյա Շվաբաուսկենեն, այդ որոշումն ընդունվել է՝ կապված դդմիկներում Ռուսաստանի համար կարանտինային համարվող օբյեկտների հայտնաբերման հետ:
Ադրբեջանն անցած տասը տարում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունից ստացել է 20 միլիոն դոլարի ռազմական օգնություն, իսկ Հայաստանը՝ գրեթե ոչինչ, գրում է Eurasianet տեղեկատվական-վերլուծական պորտալը՝ հղում կատարելով ԱՄՆ կառավարական փաստաթղթերից ստացած տեղեկություններին:
«Մայիսի 25-ին ժամը 12-ին բոլոր պատգամավորները լինեն ԱԺ դահլիճում»,- հայտարարեց Է.Շարմազանովը:
Մայիսի 20-22-ը առանձին շրջաններում, մայիսի 23-24-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Արփինե Թովմասյանը Արմավիրի մարզից է, ծնվել է 2009 թվականի դեկտեմբերի 28-ին: 2014 թվականի նոյեմբեր ամսից փոքրիկի մոտ նկատվել են առողջական խնդիրներ, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրա երիկամներից մեկի վրա կա չարորակ գոյացություն:
Ժուռնալիստիկայի միջազգային կենտրոնը (İCFJ–International Center for Journalists) Նյու Յորքում հայտարարել է Knight International Journalism Award հեղինակավոր ժուռնալիստիկայի պարգեւի հաղթողներին, որոնց թվում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի սեփական ժողովրդից գողացած հարստությունը հետազոտած լրագրող Միրանդա Պատրուչիչը:
«Խոսքս գուցե մի փոքր լավ չհնչի, անկեղծ ասում եմ՝ ես այն կարծիքին եմ, որ պետական կամ քաղաքացիական ծառայությունը սոցիալական խնդիր լուծելու համար չէ…
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) որպես կուսակցության նախագահ է առաջադրել Բինալի Յըլդըրըմին, որը Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու հեռահաղորդակցությունների նախարարն է:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ֆրանսիայի արգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությանը:
Սանկտ-Պետերբուրգում ընթացող միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում «ԵՏՄ ակտերի դերը ազգային իրավական համակարգում» համաժողովին մայիսի 18-ին ելույթով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
«Ծնողների հետ երեկ երեկոյան ուշ եմ հանդիպել և նորից խոսել եմ, որ այս պահին ուղղակի անհնար է տեղափոխումը»
«Լազերային կուրացման սարքը նախագծվել և ստեղծվել է Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի հետ համագործակցող կազմակերպություններից մեկի կողմից: Այն նախատեսված է ռազմական նշանակության օպտիկական սարքեր հայտնաբերելու համար, որոնք տեղակայված են, տեղադրված են և օգտագործվում են հակընդդեմ»:
Ադրբեջանի քաղավիացիայի պետական ադմինիստրացիան պաշտոնապես հաստատել է, որ երեկ Աֆղանստանում աղետի ենթարկված ադրբեջանական «Ան-1» բեռնատար ինքնաթիռում գտնվել է անձնակազմի 9 անդամ, որից 7-ը մահացել է:
Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը
Ժամանակները փոխվել են, բայց տղամարդկանց եւ կանանց միջեւ անհավասարությունը մնացել է: Հենց այդ անհավասարությունն է վատացնում ամբողջ հասարակության հիմքերը, խախտում աշխարհի հիմքերը:
Մայիսի 24-26-ը Հայաստանում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ, հայտնում է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը:
Համացանցում հայտնվել են եգիպտական EgyptAir ավիաընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռի օդաչուի և բորտուղեկցորդուհու լուսանկարները, ինչպես նաև նոր տվյալներ աղետի մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է 24-ամյա Տարոն Մադաթյանի նկատմամբ սպանության փորձ իրականացրած անձի ինքնությունը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգից 41 ավտոմեքենա կկրճատվի: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի արևելյան ուղղությամբ:
Ըստ նրա` այս պահին արտաքին պարտքի ծավալները վտանգավոր չեն և´ օրենքներով, և´ միջազգային փորձագետների գնահատականով…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է ԵՄ-ի հետ ստորագրված ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, որը հարկավոր է Շենգենյան գոտու վիզաների չեղյալ հայտարարման համար: Այս մասին այսօր հայտնել է Էրդողանի գրասենյակը, տեղեկացնում է TASS-ը:
Ադրբեջանին ասվել է՝ «վերցրու այնքան, ինչքան կարող ես, ամեն դեպքում, թույլ չենք տա, որ դու պարտվես
Լոնդոնի նախկին քաղաքապետը՝ էքսցենտրիկ Բորիս Ջոնսոնը, հաղթել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ամենավիրավորական բանաստեղծությունների մրցույթում, հայտնում է Spectator ամսագրի կայքը, որը կազմակերպել էր մրցույթը:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ բավականին լուրջ համագործակցություն ունեն ԵՏՄ բոլոր գործընկերների հետ
Ուկրաինայի Գերագույն ռադան անվանափոխել է Դնեպրոպետրովսկ քաղաքը: Այսուհետ քաղաքը կկոչվի Դնեպր (Дніпро)՝ ի կատարումն Դեկոմունիզացիայի (ապակոմունիստականացման) մասին օրենքի:
Վարչապետը ՊԵԿ-ին էլ հանձնարարեց ստեղծել հարկային և մաքսային հավասար պայմաններ ներկրողների համար: