Բաժիններ՝

Հայաստանում բանկերի խոշորացման գործընթացը անցած տարվանից շարունակվում է

Հայաստանում բանկերի խոշորացման գործընթացը անցած տարվանից շարունակվում է: Ինչպես այսօր ԱԺ նիստում ԿԲ 2016 թ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, 7 բանկ 170 մլն դոլարի ներդրում են իրականացրել: Նա նշեց, որ անցած տարի «Պրոկրեդիտ» բանկը միաձուլվել է «Ինեկոբանկի» հետ, այժմ երկրորդ միաձուլումն է սկսվել` «Հայէկոնոմբանկի» և ղազախական «ԲՏԱ» բանկի մասնակցությամբ:

ԿԲ նախագահի խոսքով` նաև միաձուլումների այլ պրոցեսներ են սկսվում, բայց այդ մասին կոռեկտ չէ խոսել: Ըստ նրա` որոշ բանկեր խոշորանում են, որոշ բանկերում, ինչպես «Ամերիան», նոր գործընկերներ հայտնվեցին:

Ա.Ջավադյանը տեղեկացրեց, որ HSBC բանկը Հայաստանից դուրս գալու նպատակ չունի. իրենք համարում են, որ սա իրենց լավագույն նեդրումներից մեկն է:

Միաժամանակ, ԿԲ նախագահը նշեց, որ ԱՊՀ երկրներից Ռուսաստանում մնացել է միայն HSBC-ի ներդրումային գիծը, փակվել է Վրաստանի, Ադրբեջանի, Բալթյան երկրներից մեկի մասնաճյուղերը, Թուրքիայում 42 մասնաճյուղ է փակվել, բայց դեռ ներկայացված են:

Կարդացեք նաև

Ա.Ջավադյանը նաև նշեց, որ որոշվել է Համահայկական բանկից, որը դասական զարգացման բանկ է և նույնիսկ ավանդներ ընդունելու իրավունք չունի, ԿԲ-ն դուրս է գալու 3 տարվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս