ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծացրել է տրամադրված վարկերի քանակը 2 անգամ

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2016 թվականի առաջին եռամսյակի վարկավորման ծավալի ցուցանիշները: 2016 թվականի մարտի 31-ի դրությամբ`1-ին եռամսյակի ընթացքում, ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսին տրամադրել է մոտ 54 800 վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 18 743 մլն ՀՀ դրամ, ինչն, իր հերթին, 2 անգամ գերազանցում է 2015 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2016 թ.-ի 1-ին եռամսյակի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ վարկային պորտֆելն ընդգրկում է մոտ 185 000 տրամադրված վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 93 507 մլն ՀՀ դրամ:

Մանրածախ բիզնեսի վարկավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության հիմնական ուղղություններից է: Բանկը վարում է հավասարակշռված և ճկուն վարկային քաղաքականություն՝ առաջարկելով հաճախորդներին տարբեր վարկատեսակներ: Ձեռք բերված արդյունքը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Հայաստանի վարկավորման շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է առաջատար դիրքերից մեկը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Կարդացեք նաև

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ

Տեսանյութեր

Լրահոս