Բաժիններ՝

«Մխիթարյանը մեգա-առաջարկ» է ստացել. Bild

Մոտ երկու շաբաթից կբացվի ամառային տրանսֆերային պատուհանը: Այս ընթացքում ամենաակտիվ քննարկվող տրանսֆերներից մեկը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանինն է: Գերմանական Bild-ն այս տրանսֆերի մասին գրել է, որ Հենրիխ Մխիթարյանն ու Դորտմունդի «Բորուսիան» շարունակում են ակտիվ բանակցել պայմանագրի երկարաձգման շուրջ:

Ըստ աղբյուրի՝ դորտմունդցիների մարզական տնօրեն Ցորկը նշել է, որ իրենք պատրաստ են որոշում կայացնել մինչ Գերմանիայի գավաթի եզրափակիչը:

Blid-ը հայտնում է, որ Մխիթարյանը «Չելսիից» մեգա-առաջարկ է ստացել: Անգլիացիները պատրաստ են մեծ գումար վճարել Մխիթարյանի համար, քանի որ մտածում են, որ այլ կերպ հնարավոր չի լինի նրան բերել Չեմպիոնների լիգային չմասնակցող թիմ: Անգլիացիները կվճարեն ոչ պակաս, քան 60 մլն եվրո:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս