ԱԷՄԳ-ի տեսուչները մինչ այժմ ՀՀ-ում անցկացրել են մոտ 200 տեսչական ստուգումներ, որոնց արդյունքում միջազգային պայմանագրերի պահանջների որևէ շեղում, խախտում չի արձանագրվել:
«Սահմանադրությունն ասում է, որ պետք է լինի կայուն մեծամասնություն: Ենթադրենք՝ կա A թիվը, որը կայուն մեծամասնություն է, կա նաև B թիվ, որն ընդդիմությունն է: Եթե A-ն կայուն է, ուրեմն B-ն էլ պետք է լինի կայուն: Սա Ընտրական օրենսգրքի ամենաֆունդամենտալ հարցերից է: Ասում ենք՝ եթե պետք է լինի կայուն փոքրամասնություն, ուրեմն՝ ասեք, թե դա որքան է: Իրենք ասում են՝ կայուն մեծամասնության մինիմալ թիվը ֆիքսենք, իսկ կայուն փոքրամասնության համար չֆիքսենք: Սա ֆռցնոցի է»,- հայտարարեց Հ. Բագրատյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է «Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողով» ամենամյա բազմազգ հանդիպմանը:
Ռուսաստանի Դաշնային խորհուրդն այսօր վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագրի արձանագրությունը, որն ամրագրում է Ռուսաստանից առանց մաքսատուրքերի մատակարարվող նավթամթերքի վերջնական ցուցակը, հայտնում է RIA Novosti-ն:
«Քանի որ ես ամբողջ կյանքում տնտեսություն եմ ղեկավարել, ամեն ինչի հանդեպ պայքարել եմ, որ խնայողություններ լինեն: Երբ ես եկա նախարարություն, ջղայնանում էի, երբ ցերեկը լույսերը վառ էին թողնում, իմ էությամբ ես այդպիսին եմ»,- հայտարարեց Ս. Կարապետյանը:
«Ինչպես նշվել էր Վիեննայի հանդիպման ընթացքում, բազմակողմ և առարկայական բանակցություններ սկսելու համար Ադրբեջանի արտգործնախարարը պատրաստ է մոտ ժամանակներս հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»:
Ադրբեջանի Գերագույն դատարանն այսօր դատական նիստում քննել է լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքը՝ կապված իր դատավճռի հետ, հայտնում է APA գործակալությունը:
ՀՀ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը 2016 թվականի ապրիլին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կազմել է 571 մլն դրամ, ինչը 33 մլն դրամով ավել է նախորդ ամսվանից։
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կարող են անցկացվել Վրատանում 2017թ. ամռանը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կափանաձեն:
«Մայնցի» դարպասապահ Լորիս Կարիուսը դարձավ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ, որտեղ կմրցակցի Սիմոն Մինյոլեի հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ միգրացիոն համաձայնագիրը ԵՄ-ի և Թուրքիայի միջև կիրագործվի, հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Հայաստանում սպառվող լոլիկի միայն մի մասն է ներկրվել Թուրքիայից, իսկ վերջին ամիսներին ընդհարապես չի ներկրվել: Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Արցախի նախագահը դրական է գնահատում երկրապահական առաքելությունը:
«Երբ Դուք աշխատում էիք կոնյակի գործարանում, այն ժամանակ հավելագրումներ կային, բայց դրանից հետո դրանք նվազել են»,- հայտարարեց Ս.Կարապետյանը, սակայն անմիջապես էլ համաձայնեց Հ.Բագրատյանի դիտարկմանը, որ նախարարը դա իր մասին չասաց: Ըստ Բագրատյանի` այդ ցուցանիշները ֆիլմ չեն, որ 2 ժամվա փոխարեն 20 ժամ նայենք. «Ռեալ պատկերն եմ ուզում տեսնեմ»:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը «վատ քողարկված արտաքին քաղաքական ցինիզմ» է անվանել ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի այն հայտարարությունը, որի համաձայն՝ Մոսկվան ընտրության իրավունքից զրկում է Հայաստանին, Մոլդովային, Վրաստանին, Ուկրաինային, Բելառուսին ու Ադրբեջանին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Մայիսի 26-30-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Պիտի հասկանանք մի պարզ բան, որի մասին նաև շատ է խոսվում՝ չկա աշխարհում որևէ գերտերություն, որը մեզ նման փոքր երկրների հոգսերը լիովին կվերցնի իր ուսերի վրա, կապահովի անվտանգություն, տնտեսական բարեկեցություն և այլն: Այդպիսի երկիր չկա և տեսականորեն չի էլ կարող լինել: Այնպես որ, պետք է շատ հանգիստ վերաբերվել նրան, որ Ռուսաստանն իր շահերին համապատասխան է իրականացնում իր քաղաքականությունն այստեղ»:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվում են ՀՀ Տավուշի մարզում՝ մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Դրանց լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում կտրվեն համապատասխան գնահատականներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց գյուղոլորտի և բնապահպանության ոլորտի ֆինանսական ցուցանիշները:
«168 ժամ» թերթի 24.05.2016 թ. «Սեքյուրիթի Դրիմի ակտերն աբսուրդի ժանրից են» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հետ 01.12.2013 թ. կնքված պայմանագրի, համապատասխան ծառայությունների մատուցման համար «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության ենթակա բաժինը սահմանվել է փաստացի գանձված գումարների 50 տոկոսի չափով և ոչ թե 70 տոկոս՝ ինչպես հոդվածում է նշված:
Երևանի ավագանու մայիսի 25-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող երեք բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով օտարել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին:
Հարյուրավոր ընտանիքներ հապճեպ լքում են Սիրիայի Ռաքքա քաղաքը, որի վրա նախօրեին հարձակում են սկսել «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» ընդդիմադիր խմբավորման ջոկատները: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ վերջին 10-15 տարում 15 տարում աշխարհում տեղի են ունեցել ﬕ շարք կարևոր փոփոխություններ, որոնք ազդել են մակրոտնտեսական վիճակի վրա:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Միության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Փիթեր Թեշը (նստավայրը՝ Մոսկվա):
Kicker պարբերականի հարցմանը մասնակցել է 235 ֆուտբոլիստ: Հարցման արդյունքում Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է ձայների 31.1 տոկոսը:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կողմից Հայաստան կատարելիք այցի ընթացքում օրակարգային թեմաներից կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին չեխական Czech News Agency-ին հայտնել է Զեմանի խոսնակ Յիրժի Օվցաչեկը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ինքնաթիռը, որում գտնվում է Ռուսաստանում ազատազրկման դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն, արդեն Դոնի Ռոստովից (ՌԴ) ուղևորվում է Ուկրաինա: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Սա չի կարելի ասել՝ պարտություն, քանի որ Ադրբեջանը՝ իր ամբողջ հզորությունով, գիշերը գաղտագողի հարձակվել է քնած երկրի քնած դիրքերի վրա ու ընդամենը մի քանի մետր բարձունք կարողացել է առաջ գալ, ու կասեցվել է հարձակումը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը՝ խոսելով հայկական կողմի՝ 800 հեկտար կորստի մասին: