Հայկական Ara սմարտֆոնն այս տարի կլինի վաճառքում
Նախորդ շաբաթ տեղի ունեցած Google I/O կոնֆերանսի ժամանակ Google-ն իր նորությունների հետ մեկտեղ՝ ներկայացրել է Ara սմարտֆոնի նախատիպը: Ara սմարտֆոնն այս ամառ արդեն կլինի վաճառքում:
Փոխվող մոդուլներով սմարտֆոնն օգտատերը կկարողանա կարգավորել՝ ըստ իր նախասիրությունների: Հավելվածներն ու ծրագրերը կարելի է անջատել ձայնային հրահանգների միջոցով՝ օգտագործելով ընկերության մշակած Ok, Google ֆորմուլան:
Սմարտֆոնի մոդուլային անցքերը վեցն են և կապված են միմյանց Unipro-ի միջոցով: Այն հնարավորություն ունի փոխանցելու ինֆորմացիան 11,9 Գբիտ/վ արագությամբ:
Արդեն այս տարի կվաճառվի սմարտֆոնի հիմքը, այսպես կոչված, կմախքը, որի վրա կարելի է ավելացնել 6 մոդուլները, ստեղնաշար և այլն:
Ի դեպ, նախագծի գլխավոր ինժեները Google-ի հետ համագործակցող NK Labs ընկերության հիմնադիր Արա Կնանյանն է:
Սիրարփի Աղաբաբյան