«Որոշ թենիսիստուհիներ, ում հետ ես սկսել եմ, արդեն թոռներ ունեն». Սերենա Ուիլյամս
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը երեքշաբթի «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում հաղթեց Մագդալենա Ռիբարիկովային 6:2, 6:0 հաշվով՝ ծախսելով հաղթանակի վրա 44 րոպե:
Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ 34-ամյա ամերիկուհին խոսել է պայմանների և իր ինքնազգացողության մասին:
«Ես չեմ սիրում, երբ ցուրտ է լինում, իսկ այսօր, երբ դուր եկա կորտ, արդեն իսկապես ցուրտ էր: Դա ինձ դուր չեկավ, բայց խաղը լավ ստացվեց:
Հիմա ես ինձ լավ եմ զգում: Դեռևս: Նախորդ տարի այս ժամանակ ես նույնպես դեռ լավ էի»:
Սաղավարտների 21-ակի չեմպիոնուհին մեկնաբանել է նաև այն հանգամանքը, որ կորտում իրենից հարցազրույց է վերցրել Մարիոն Բարտոլին, ով լինելով նրանից 3 տարի երիտասարդ՝ արդեն գրեթե 3 տարի է, որ ավարտել է կարիերան:
«Երբ ինձ ներկայացնում էին խաղից առաջ և ասացին, որ սա իմ 15-րդ «Ռոլան Գարոսն» է, ես մտածեցի. «Օ-հո՜, այսքան շատ»: Այո, ես երբեմն մտածում եմ ոմանց մասին, ում հետ սկսել եմ: Նրանք արդեն մարզում են, նրանք արդեն թոռներ ունեն: Ծանր է այս ամենը:
Երկրորդ շրջանում «Ռոլան Գարոսի» եռակի չեմպիոնուհին կխաղա Տատյանա Պերեյրայի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը