Կիտրոնի կրեմ. մրսածության դեմ ամենաարդյունավետ միջոցը
Կիտրոնի կրեմը մեզ մոտ համարվում է էկզոտիկ ուտելիք, մինչդեռ Միացյալ Նահանգներում այս կրեմը պատրաստում են դարեր շարունակ: Այս կրեմը կարող եք ուտել թխվածքաբլիթների հետ կամ հացով: Այն չափազանց օգտակար է և համեղ:
Կիտրոնի կրեմն օգնում է արագ և արդյունավետ կերպով ազատվել մրսածությունից:
Կիտրոնի կեղևն ավելի շատ վիտամին C է պարունակում, քան միջուկը: Այդ իսկ պատճառով, կիտրոնի կրեմը համարվում է մրսածության դեմ թիվ 1 միջոցը:
Ձեզ ենք ներկայացնում կիտրոնի կրեմի բաղադրությունը
- 4 կիտրոն
- 4 ձու
- 200 գ շաքար
- 40 գ կարագ
Կիտրոնները լավ լվացեք: 2 կիտրոնների կեղևը քերեք և խառնեք շաքարով: 4 կիտրոնների հյութը քամեք և ավելացրեք շաքարին, ապա լավ խառնեք:
4 ձուն հարեք և ավելացրեք կիտրոնի հյութի և շաքարի խառնուրդին: Թողեք մնա 30 րոպե:
Ապա ամբողջը քամեք և լցրեք կաթսայի մեջ:
Ավելացնելով կարագը՝ կրեմը 3-5 րոպե եփեք միջին կրակի վրա:
Կրեմը լցրեք ամաների մեջ և թողեք սառչի: Կրեմը պահեք սառնարանում:
Կրեմը պետք է օգտագործել օրական 2 անգամ, ուտելուց հետո, 100գ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը