Բաժիններ՝

«Նապոլիի» երկրպագուին սպանած «Ռոմայի» ֆանատը դատապարտվեց 26 տարվա ազատազրկման

Այսօր Իտալիայում հրապարակվեց մեղադրական դատավճիռը «Ռոմայի» ֆանատ Դանիել Դե Սանտիսի նկատմամբ, ով սպանել է «Նապոլիի» երկրպագու Չիրո Էսպոզիտոյին:

Դատարանը Դե Սանտիսին դատապարտեց 26 տարվա ազատազրկման:

2014թ. մայիսի 3-ին Իտալիայի գավաթի «Նապոլի»-«Ֆիորենտինա» եզրափակիչ խաղից առաջ (3:1) տեղի ունեցան մասսայական անկարգություններ:

Դե Սանտիսն այդ օրն աշխատել է կրպակում և նախաքննության ընթացքում հայտարարել է, որ գործել է միայն ինքնապաշտպանության նկատառումներով:

Սակայն նախաքննությանը հաջողվել է պարզել, որ Էսպոզիտոն չի մասնակցել անկարգություններին, բայց Դե Սանտիսը կրակել է նրա վրա: «Նապոլիի» երկրպագուն անցկացրել է հիվանդանոցում 53 օր, բայց չի փրկվել:

«Ես ներել եմ Դե Սանտիսին անկարգությունների հաջորդ օրը: Ես երբեք նրա նկատմամբ ատելություն չեմ զգացել, բայց ես միշտ արդարություն եմ պահանջել:

Այսօր ես կարող եմ ասել, որ դատավճիռն արդար է: Իմ տղան չպետք է զոհվեր, բայց զոհվեց ատելության պատճառով»,- հայտարարել է զոհվածի մայրը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս