Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բաքվում հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ:Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը:
Նոր մրցաշրջանից առաջ, համաշխարհային ֆուտբոլի երկու հսկաները՝ Մադրիդի «Ռեալ»-ն ու կատալոնական «Բարսելոնա»-ն, ֆուտբոլասերներին են ներկայացրել գալիք մրցաշրջանի իրենց պաշտոնական մարզահագուստները:
ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկում է Սիրիայում համակարգել գործողությունները «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ, ինչպես նաեւ այդ ծայրահեղական կազմակերպությունների դեմ համատեղ գործողություններ իրականացնել նման հնարավորության առկայության դեպքում:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ արդարադատության նախարարությանը 3,600 եվրոյին համարժեք գումար հատկացվեց:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերությունում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Macedonian Football ինտերնետ-պորտալը կազմել է Մակեդոնիայի առաջնության 2015-16 թթ. մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որի կազմի մեջ է մտել նաև «Վարդարի» պաշտպան» Հովհաննես Համբարձումյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
«Կարծում եմ, որ Փարիզում առաջընթաց սպասվում է, հանդիպումը Փարիզում ինքնին առաջընթաց է, որովհետև այս հանդիպումների շնորհիվ է, որ պահպանվում է այս խաղաղությունը»։
«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հուլիսի 8-ին տեղի է ունեցել կուսակցության նախագահության նիստ, որը վարել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Գյումրի քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՍԻՄ մասնակցության հարցը:
Պարզվել է, որ Սուրեն Ա.-ն նշված դրամապանակը նույն օրը, ժամը 10.30-ին, թիվ 14 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1949 թ. ծնված Սաֆուրա Բ.-ի պայուսակից:
Հուլիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լ. Սարգսյանն էլ ի պատասխան՝ ասաց, որ Արշակյանը խեղաթյուրում է իրականությունը. «Այդ փաստաթուղթը ծայրից ծայր կարդացել եմ ու համարում եմ, որ ձեռք ենք բերում հակաօդային պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ, և որևէ ինքնիշխանության զիջում տեղի չի ունենում: Խնդրում եմ՝ չխեղաթյուրեք իրականությունը»:
Ախալքալաքի շրջանի հայաբնակ Վաչիան գյուղում հուլիսի 10-ի գիշերը դաժան սպանության զոհ դարձած Քաչոտյան ընտանիքի եւ նրանց սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովի տները իրարից ընդամենը 100 մետր հեռավորության վրա են գտնվում:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ իր ընտանիքը նվիրատվություն է ստացել իր կնոջ՝ ԱՄՆ-ում բնակվող հարազատներից: Այսօր կառավարության նիստի ավարտից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կնոջ ամբողջ ընտանիքը 1995թ. բնակվում է ԱՄՆ-ում:
Ֆուտբոլիստներն իրենց ամառային հանգիստն անցկացնում են Իբիցայում: Աշխարհի վերջին տարիների լավագույն ֆուտբոլիստների զբոսանավերը գտնվել են իրարից աննշան հեռավորության վրա:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ կազմակերպությունն արտադրում է ռազմական նշանակության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքեր: «2017թ. արտահանման ծավալները նախատեսում է 5 մլն-ի շրջանակներում, իսկ 5-րդ տարում՝ այն հասցնել 12 մլն-ի: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է արտադրել և արտահանել շուրջ 1000 սարքավորումներ՝ մեծացնելով դրանց քանակը մինչև 5500-ի: Արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Լյուդմիլա Սարգսյանն էլ պնդեց, թե Ազատ Արշակյանն ատելության կոչեր է անում. «Ես չեմ ատում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը, բայց ոչ այն պատճառով, որ հիացած եմ նրանց քաղաքականությամբ, այլ՝ ես հասկանում եմ, թե ամեն գերտերություն ինչ շահեր է հետապնդում մեր տարածաշրջանում»: Ազատ Արշակյանը շարունակեց. «Ռուսներն ինձ կրակել են, ու կպել են. իմ մեջ հիմա ռուսական զենքի «ասկոլկա» կա: Ես նրան շատ եմ սիրում, ով ինձ վրա կրակում է»:
Մենք պետք է խոսենք հասցեականության բարձրացման, արդյունավետությունն ավելի առաջ տանելու մասին, որպեսզի քաղաքացիների մոտ էլ տպավորություն չստեղծվի, թե առհասարակ այս բաղադրիչը հանվում է
Հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
ՍՊԾ դիտացանցը հուլիսի 7-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ադրբեջանին (Նախիջևան) հարակից գոտում գրանցել է 3 բալ ուժգնությամբ (2.6 մագնիտուդ) երկրաշարժ:
Բայց դա մելդոնիում չէր: Ֆրանսիացիների հանդերձարանում գտել են գուրոսան դեղամիջոցը: Այն չի համարվում արգելված միջոց, բայց օգնում է հաղթահարել հոգնածությունը, քանի որ հանդիսանում է կոֆեինային խթանիչ:
«Ակնհայտ է, որ թվային տեխնոլոգիաները հարթակ են թվային տնտեսության զարգացման համար: Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում կարգավորել և խթանել այդ ամենի ստեղծումը, զարգացումը, ինչպես նաև ինտեգրացիայի ապահովումը այլ հարթակներում»,- նկատել է Կարինե Մինասյանը:
Խուզարկել են նաև ազատամարտիկ Պավել Մանուկյանի որդու` Արամ Մանուկյանի ընկեր Վահե Մանուկյանի`Հրազդան քաղաքում գտնվող տունը: Վահե Մանուկյանը Պավել Մանուկյանի որդու ծառայակից ընկերն է և որևէ առնչություն չունի «Նոր Հայաստան»-ի և կամ առհասարակ քաղաքական գործունեության հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 26-ամյա Ռ.Սահակյանին՝ հունիսի 30-ին Ասիրյան եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (44-5, 29 նոկաուտ) հաջորդ մենամարտը հուլիսի 16-ին է` Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցն է սկանդինավյան աստղ նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ):
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի Վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Իշխանությունների հրապարակած տվյալներով՝ տարերքի հարվածի հետեւանքով տուժել է ընդհանուր առմամբ 60,8 միլիոն մարդ: Աղետից ուղղակի տնտեսական վնասը հասել է 146,98 միլիարդ յուանի (շուրջ 21,99 միլիարդ դոլարի):
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը միաձայն որոշել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում միանալ Հայաստանի Հանրապետական և «Հայաստանի Քրսիտոնեադեմոկրատական միություն» կուսակցությունների նախընտրական դաշինքին:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հան հայտնել է, որ ամենայն հավանականությամբ «Վրաստանին ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի տրամադրման գործընթացը կավարտվի մինչև 2016 թվականի հոկտեմբեր»: Այս մասին տեղեկացում է ՏԱՍՍ-ը:
Հալեպի վիլլաներ թաղամասում Սբ Աստվածածին հայկական եկեղեցու հանդիպակաց բնակարանի ուղղությամբ ահաբեկչական խմբավորումների կողմից հուլիսի 13-ին արձակված հրթիռի պայթյունի հետևանքով բնակարանը քանդվել է, սակայն եկեղեցու կառույցը չի վնասվել, կոտրվել են մի քանի փոքր ապակիներ միայն, եկեղեցին կանգուն է: