3600 եվրո՝ ՄԻԵԴ վճռով սահմանված փոխհատուցման համար
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ արդարադատության նախարարությանը 3,600 եվրոյին համարժեք գումար հատկացվեց:
Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ գումարը հատկացվում է «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2016թ. փետրվարի 25-ի վճռի պահանջները կատարելու նպատակով: