
Գերմանացիների հետ խաղից հետո Ֆրանսիայի հավաքականի հանդերձարանում խթանիչներ են գտել

Բայց դա մելդոնիում չէր: Ֆրանսիացիների հանդերձարանում գտել են գուրոսան դեղամիջոցը: Այն չի համարվում արգելված միջոց, բայց օգնում է հաղթահարել հոգնածությունը, քանի որ հանդիսանում է կոֆեինային խթանիչ:
«WADA-ի կանոնադրության համաձայն, յուրաքանչյուր նյութ՝ օգտագործված մրցակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար, համարվում է դոպինգ: Այդ պատճառով սա ինձ համար դոպինգ է:
Կոֆեինն օգնում է սպորտում, այն բարելավում է ռեակցիան և բարձրացնում է արտադրողականությունը»,- դոպինգի հարցերով փորձագետ և պրոֆեսոր Ֆրից Զերգելի խոսքերն է մեջբերում Bild-ը:
Ֆրանսիա-Գերմանիա խաղն ավարտվեց 2:0 հաշվով:
Եվրո-2016-ի եզրափակչում գուրոսանը չօգնեց ֆրանսիացիներին. Դիդիե Դեշամի թիմը 0:1 հաշվով պարտվեց Պորտուգալիային:
Պատրաստեց Անի Գաբուզյանը