«Դուք կարծիք չունեք, ձեզ ասել են՝ քվեարկի, քվեարկել եք». Ազատ Արշակյանը՝ Լյուդմիլա Սարգսյանին

ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ դրական է համարում հայ-ռուսական ՀՕՊ համաձայնագիրը, դրա համար էլ կողմ էլ քվեարկել: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը դրան այսպես արձագանքեց. «Ճիշտ եք արել, որովհետև ձեր շահերը պետության շահերի հետ կապ չունեն: Մի ասեք, թե ինչու եք կողմ քվեարկել, ես դա գիտեմ: Դուք կարծիք չունեք, ձեզ ասել են՝ քվեարկի, քվեարկել եք: Ձեր կամքով գնացել-հանձնե՞լ եք Հայաստանը»:

Լ. Սարգսյանն էլ ի պատասխան՝ ասաց, որ Արշակյանը խեղաթյուրում է իրականությունը. «Այդ փաստաթուղթը ծայրից ծայր կարդացել եմ ու համարում եմ, որ ձեռք ենք բերում հակաօդային պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ, և որևէ ինքնիշխանության զիջում տեղի չի ունենում: Խնդրում եմ՝ չխեղաթյուրեք իրականությունը»:

Ազատ Արշակյանը հեգնանքով շարունակեց. «Լավ է, որ կարդացել է. պատգամավորներ կան, որ չեն կարդում»:

Լրագրողի դիտարկմանը՝ ՀԱՊԿ պայմանագրով էլ նշված է, որ, երբ անդամ պետություններից մեկի սահմանները խախտվում են, ՀԱՊԿ-ը պետք է միջամտի, բայց նախորդ տարի, երբ Տավուշի դեպքերը եղան, ՀԱՊԿ-ը նույնիսկ հայտարարությամբ հանդես չեկավ. «ՀԱՊԿ-ի միջամտության համար քո իշխանությունը պիտի դիմի նրան: Մենք համարել ենք, որ դեռ կարողանում ենք մեր սահմանը պաշտպանել: Իսկ ՀՕՊ պայմանագրով՝ օդային տարածքի խախտման դեպքում իրավունք չունի դիմելու, որովհետև ինքնուրույն է որոշում կայացնում: Այդ իրավիճակում ռուսական ռազմաբազան այստեղ ենթարկվելու է հայկական հրամանատարությանը: Դա հստակ ամրագրված է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս