![](/banners/BeFunky-design.jpg)
Պորոշենկոն Բաքվում հակահայկական հայտարարություն է արել
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/Poroshenko1.jpg)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բաքվում հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը:
«Ես ցանկանում եմ հստակ ընդգծել, որ Ուկրաինան չի ճանաչում և չի պատրաստվում ընդունել համապատասխան փաստաթղթեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:
Այս մասին մենք խոսել ենք և ողջունում ենք Ադրբեջանի նմանօրինակ դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ», ասել է Ուկրաինայի նախագահը, ով Ադրբեջանին իր ռազմավարական դաշնակիցն է անվանել:
Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային և այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնությունը սատարելու համար: