Բաժիններ՝

Ծրագրի շրջանակներում կստեղծվի 10 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ «Ունիկում Ինժեներինգ» ՍՊԸ-ին տրամադրվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ով ներկայացում էր որոշման նախագիծը, ասաց, որ թույլտվությունը տրամադրվում է էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու նպատակով: Նրա խոսքով՝ կազմակերպությունն արտադրում է ռազմական նշանակության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքեր: «2017թ. արտահանման ծավալները նախատեսում է 5 մլն-ի շրջանակներում, իսկ 5-րդ տարում՝ այն հասցնել 12 մլն-ի: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է արտադրել և արտահանել շուրջ 1000 սարքավորումներ՝ մեծացնելով դրանց քանակը մինչև 5500-ի: Արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ծրագրի շրջանակներում ներդրումները կկազմեն 31 մլն դոլար՝ ստեղծելով 10 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ 5-րդ տարում՝ ավելացնել մինչև 35:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս