
Դրամապանակը գողացել էր 14 երթուղու միկրոավտոբուսի սրահում

Հուլիսի 13-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 25 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 25.000 դրամ, 53 դոլար, 5.060 ռուբլի, 30 եվրո և բանկի պլաստիկ քարտ:
Պարզվել է, որ Սուրեն Ա.-ն նշված դրամապանակը նույն օրը, ժամը 10.30-ին, թիվ 14 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1949 թ. ծնված Սաֆուրա Բ.-ի պայուսակից:
Կատարվում է հետաքննություն: