ԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական թվային շուկա ունենալու հարցերը

Թվային տեխնոլոգիաները հարթակ են թվային տնտեսության զարգացման համար: Այս մասին նշել է Ներքին շուկայի, ինֆորմատիզացիայի և հաղորդակցական-տեղեկատվական հարցերով ԵԱՏՄ կոլեգիայի անդամ, նախարար Կարինե Մինասյանը Եկատերինբուրգում հուլիսի 13-ին կայացած «ԻՆՆՈՊՐՈՄ 2016» արդյունաբերական ֆորումի շրջանակ ներում անցկացված ԵԱՏՄ տարածքում միասնական թվային տարածության ստեղծմանը նվիրված քննարկման ժամանակ: «Ակնհայտ է, որ թվային տեխնոլոգիաները հարթակ են թվային տնտեսության զարգացման համար: Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում կարգավորել և խթանել այդ ամենի ստեղծումը, զարգացումը, ինչպես նաև ինտեգրացիայի ապահովումը այլ հարթակներում»,- նկատել է Կարինե Մինասյանը:

Քննարկմանը մասնակից բիզնես ոլորտի խոշոր ընկերությունները, տեղեկատվական տեխոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներն անդրադարձել են մի շարք հարցերի` կապված եղած ներուժի, արդի մարտահրավերների, նոր բիզնես մոդելի մշակման հետ:

Մասնակիցները դիտարկել են դեղերի և բժշկական ոլորտի այլ արտադրությունների միասնական շուկայի ձևավորումը թվային տեխնոլոգիաների հիման վրա: Նրանք վերլուծել են Եվրամիության, Չինաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի փորձը` կապված դեղամիջոցների շարժը թվային տեխնոլոգիաներով վերահսկելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս