
ԱՄՆ-ը ՌԴ-ին առաջարկել է Սիրիայում համակարգել պայքարը «Ջեբհաթ ան Նուսրայի» և ԻՊ-ի դեմ

ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկում է Սիրիայում համակարգել գործողությունները «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ, ինչպես նաեւ այդ ծայրահեղական կազմակերպությունների դեմ համատեղ գործողություններ իրականացնել նման հնարավորության առկայության դեպքում:
Համապատասխան նախաձեռնությունները բովանդակում է համաձայնության նախագիծը, որը քննարկման համար Ռուսաստանի կառավարությանն է հանձնել ԱՄՆ-ի վարչակազմը: Այդ համաձայնագրի տեքստը հուլիսի 13-ին իր էլեկտրոնային տարբերկաում հրապարակել է The Washington Post թերը:
Ինչպես նշված է, նոր համաձայնությունների կատարման նպատակով, եթե կողմերն իրոք կստորագրեն դրանք, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պետք է, Վաշինգտոնի տեսակետով, ստեղծեն այսպես կոչված իրագործման համատեղ խումբ, որի մեջ կմտնեն պաշտպանության եւ ռազմական հետախուզության նախարարությունների ներկայացուցիչները: Այդ երկկողմ խումբն, ԱՄՆ-ի կարծիքով՝ անհրաժեշտ է տեղակայել «Հորդանանում՝ Ամմանի մերձակայքում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: