
ՍԻՄ-ը միանում է Սամվել Բալասանյանի շուրջ ձևավորվող դաշինքին

«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հուլիսի 8-ին տեղի է ունեցել կուսակցության նախագահության նիստ, որը վարել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Գյումրի քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՍԻՄ մասնակցության հարցը:
Կուսակցության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ՍԻՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Գագիկ Նիկողոսյանը ներկայացրել է կուսակցության մարզային կառույցի դիրքորոշումը, ըստ որի ՍԻՄ Շիրակի մարզային կառույցը ողջունում է Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածության շուրջ դաշինքի ձեւավորումը:
Քննարկումների արդյունքում ՍԻՄ նախագահությունը որոշել է` Գյումրի քաղաքում քաղաքապետի եւ ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցել` որպես քաղաքապետի թեկնածու` պաշտպանելով ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը` ընդգրկվելով Ս.Բալասանյանի շուրջ կազմավորվող քաղաքական դաշինքի կազմում, միաժամանակ դաշինքի կազմում ակտիվորեն մասնակցել նախընտրական աշխատանքներին: