
Հովհաննես Համբարձումյանը՝ Մակեդոնիայի առաջնության 2015-16 մրցաշրջանի լավագույն պաշտպան

Macedonian Football ինտերնետ-պորտալը կազմել է Մակեդոնիայի առաջնության 2015-16 թթ. մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որի կազմի մեջ է մտել նաև «Վարդարի» պաշտպան» Հովհաննես Համբարձումյանը:
Ահա ինչ է գրել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի մասին հայտնի կայքը.
«Համբարձումյանն արդեն 2 տարի է՝ տեղ է գտնում մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի կազմում: Հովհաննեսն այս տարի ցույց տվեց գերազանց արդյունքներ, ինչպես՝ պաշտպանությունում, այնպես էլ՝ հարձակման մեջ: 2015-16 մրցաշրջանի լիգայի լավագույն պաշտպանն է»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը