
Puma-ն նոր դեմք ունի

Թոփ մոդել եւ դերասանուհի Քարա Դելեւինը, որը հայտնի է «Ինքնասպանների ջոկատ»-ը ֆիլմում խաղացած Չարովնիցայի դերով, մասնակցել է Puma բրենդի գովազդային արշավին, որը կրում է Do you անվանումը: Ինչպես հաղորդում է Harper’s Bazaar-ը, 24-ամյա բրիտանուհին մտերիմ է մակնիշի ներկայիս կրեատիվ տնօրենին՝ երգչուհի Ռիհաննայի հետ: Հենց նա է մշակել նկարահանումների հայեցակարգը:
Լուսանկարներում մոդելը պատկերված է մարզահագուստով՝ քաղաքային փողոցների ֆոնին:
Puma ընկերությունը հիմնադրվել է 1948 թվականին Գերմանիայում Ռուդոլֆ Դասլերի կողմից, որը Adidas մակնիշի հիմնադիր Ադոլֆ Դասլերի եղբայրն է: Ընկերության գլխավոր գրասենյակը տեղավորված է գերմանական Հերցոգենաուրահ քաղաքում:
Ներկայում ընկերության կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում է ամերիկացի երգչուհի Ռիհաննան: