Բաժիններ՝

«Վալենսիան» հեռացրեց գլխավոր մարզիչ Պակո Այեստարանին

«Չղջիկները» սարսափելի սկսեցին մրցաշրջանը:

«Տնօրենների խորհրդի նիստից հետո ակումբը որոշեց պաշտոնից հեռացնել գլխավոր մարզիչ Պակո Այեստարանին: Այս որոշումն ընդունվել է տվյալ իրավիճակի և մարզական արդյունքների անալիզի հիման վրա: Գլխավոր մարզչի պարտականությունները մոտ ժամանակները կկատարի Որո Գոնսալեսը:

«Վալենսիան» շնորհակալություն է հայտնում Պակո Այեստարանին աշխատանքի համար և հաջողություն է ցանկանում ապագայում»,- ասվում է իսպանական ակումբի պաշտոնական կայքում:

Այեստարանը գլխավորել է «Վալենսիան» գարնանը՝ գլխավոր մարզիչ պաշտոնում փոխարինելով Գարի Նևիլին: Ամռանը նրա հետ ստորագրվել էր 2 տարվա պայմանագիր:

Պրիմերայի 4 մեկնարկային տուրերում «Վալենսիան» կրել է 4 պարտություն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս