Բաժիններ՝

Մանչինին կարող է գլխավորել «Վալենսիան». Sky Sport Italia

Իտալացի Ռոբերտո Մանչինին «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկն է: Այդ մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:

Այսօր «Վալենսիան» հեռացրել է Պակո Այեստարանին: Գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավոր կկատարի Սալվադոր Գոնսալես Որոն:

Ակումբը հիմա գրավում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին տեղը՝ չհավաքելով ոչ մի միավոր 4 տուրերից հետո:

Մանչինիի վերջին թիմը եղել է «Ինտերը», որի հետ նա Իտալիայի առաջնությունում գրավել է 4-րդ տեղը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս