Բաժիններ՝

Samsung Galaxy Note 7- նոր սմարթֆոնները հասել են ԱՄՆ-ի մանրածախ խանութներ

Samsung Electronics հարավկորեական ընկերությունն ավելի քան 500 հազար Samsung Galaxy Note 7 նոր հեռախոսներ է տեղափոխել ԱՄՆ՝ փոխարինելու ավելի վաղ վաճառված մոդելներն այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հայտարարեցին սմարթֆոնների հետկանչման մասին:

Հեռախոսները կարելի Է փոխանակել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում գործող մանրածախ առեւտրի կետերում: Բացի այդ, Samsung ընկերությունը հայտարարել է Galaxy Note 7-ի համար ծրագրային ապահովման նորացում թողարկելու մասին, որի օգնությամբ կարելի է որոշել սարքի օգտագործման անվտանգությունը: Մարտկոցի կանաչ նշանն էկրանի աջ անկյունում խոսում է այն մասին, որ սարքի կուտակիչը փոխված է եւ անվտանգ է սմարթֆոնի աշխատանքի համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ի սպառողական արտադրանքի անվտանգության հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել էր ԱՄՆ-ի տարածքում իրացված մոտավորապես 1 միլիոն Samsung Galaxy Note 7 սմարթֆոնների հետկանչման մասին՝ կուտակիչների գերտաքանալու ու պայթելու հավանականության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս