Բաժիններ՝

«Ես «Ոսկե գնդակը» կտայի Ռոնալդուին, բայց ոչ այն պատճառով, որ նա իմ ֆուտբոլիստն է». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա մադրիդցիների պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ Կրիշտիանուն իմ ֆուտբոլիստն է: Ես այդպես եմ կարծում, որովհետև նա կարողացավ բացառիկ տարի անցկացնել: Շատ քչերը կարող են անել այն, ինչ հաջողվում է Ռոնալդուին: Հենց դրա համար էլ ես «Ոսկե գնդակը» կտայի նրան:

Գրիզմա՞նը: Ինչո՞ւ ոչ: Նա շատ գեղեցիկ և արդյունավետ խաղ է ցուցադրում: Կարծում եմ, նա պետք է լինի գլխավոր հավակնորդների թվում»,- Զիդանին է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս