Վիկտոր Դալլաքյանն՝ ԱԺ նախագա՞հ. «Իրատես դե Ֆակտո»

«Իրատես դե Ֆակտո» թերթը գրում է. «ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի հրաժարականներն ու հայտարարությունները քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից են։ Ձևավորման փուլում գտնվող նրա հիմնած քաղաքական ուժի ու ենթադրյալ համախոհների առնչությամբ հարցականները շատ են, այլ խոսքով, ինտրիգը պահպանվում է։ Վիկտոր Դալլաքյանը գլխավոր անակնկալը պահել է հաջորդ ասուլիսի համար, որի ընթացքում նաև կբացահայտվի, թե ինչ կուսակցություն է ստեղծում։

Մեր տեղեկություններով, խոսքը նոր քաղաքական ուժի մասին չէ, իսկ թե ինչ լուծում է գտել նախկին խորհրդարանականը, ինչպես ինքն է ասում, հաջորդ ասուլիսի թեմա է։ Որ թիմն է միանում նրան, կամ ինչ ուժի է ինքը միանում, չհաջողվեց ճշտել:

Լուրեր են շրջանառվում, թե Ազգային ժողովի ապագա նախագահը Վիկտոր Դալլաքյանն է լինելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես դե Ֆակտո» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս