Բաժիններ՝

8 ամսվա ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 29.3 տոկոսով

Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին արտադրվել է 11 մլն 468.8 հազար լիտր կոնյակ։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն աճել են 29.3 տոկոսով։

2015 թվականի ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել էին 9.4 տոկոսով և կազմել 16 մլն 947.6 հազար լիտր։ 2014 թվականին անկումը կազմել էր 8 տոկոս և արձանագրվել 18 մլն 7215.5 հազար լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում Հայատանում կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել էր շարունակական աճ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս