Բաժիններ՝

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլայն Մուգարին և համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։

Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարները ներկայացրեցին կազմակերպության գործունեությունը և առաջիկա ծրագրերը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Միացյալ Նահանգներ բարեկամական գործընկերության զարգացմանն ուղղված ջանքերին։

Զրույցի ընթացքում քննարկվեցին համահայկական մի շարք հարցերի և դրանց լուծման ուղղությամբ հայ համայնքային կառույցների կարևոր դերակատարությունը։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակիցներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող քայլերը։

Զրուցակիցները անդրադարձան մի շարք տարածաշրջանային խնդիրների՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, փախստականների խնդիրներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս