
«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում հաղթանակ տանել սեփական դաշտում

Անգլիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բերնլի» հանդիպումը: «Օլդ Թրաֆֆորդում» տեղի ունեցած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կարմիր սատանաների» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր հայտնվել թիմի հայտացուցակում: