«Արմատ»-ի երկու ժամ ուշացումը

Այն ինչ կատարվեց երեկ «Երևան մոլ»-ում կարելի է համեմատել միայն Քիմ Քարդաշյանի այցի շուրջ իրարանցման հետ՝ իհարկե, ոչ տվյալ վայրում: Այն հետաքրքրությունն ու մարդկանց հոծ զանգվածը, որ հավաքվել էր՝ ներկա գտնվելու Սիրուշոյի նոր «Արմատ» ձայնասկավառակի շնորհանդեսին պարզ վկայությունն է մի իրականության, որ Սիրուշոյին իրապես շատ են սիրում կամ գոնե պարզապես հետաքրքրված են նրա անձով: 1_640x420

Շնորհանդեսը սկսվեց նշանակված ժամից գրեթե երկու ժամ ուշացումով մեկնարկած «մինի» համերգով, որի համար մոլում տեղադրվել էր բավականին գեղեցիկ և թանկարժեք բեմ՝ իր լուսային էֆեկտներով: Ափսոս էր անգամ, որ այդ ամենը միայն մի քանի երգի համար էր «կառուցվել», ի վերջո հանդիսատեսը գրեթե երկու ժամ սպասել էր երգչուհուն: Իհարկե ի հակադրություն կարելի է նշել, որ այդ օրը համերգ չէր, այլ ձայնասկավառակի շնորհանդես… 2_640x420

Ինչևէ, արժեր սպասել, որպեսզի տեսնել բեմում Սիրուշոյին՝ նոր կերպարով և լսել մի քանի կատարում նոր ալբոմից: Եվ եթե համերգին հաջորդող ձայնասկավառակների ստորագրության պրոցեսից հետո, երգչուհին ողջ ու առողջ կարողացել է դուրս գալ մոլից, էլի լավ է, քանի որ հանդիսատեսն ուղղակի սեղմում էր իրար՝ միայն թե հնարավորինս մոտենար Սիրուշոյին: 3_640x420 4_640x420 5_640x420 6_640x853 7_640x853 8_640x420 9_640x853 10_640x853 11_640x853 12_640x420 13_640x420 14_640x420 15_640x420 16_640x420 17_640x420 18_640x853 19_640x853 20_640x420 21_640x420 22_640x420 23_640x420 24_640x420 25_640x420

Տեսանյութեր

Լրահոս