Բաժիններ՝

Էլեկտրոնային գնումներին համակարգին մասնակցում են հիմնականում «ընտրյալները»

ՀՀ պետական ռեգիստրում գրանցված ընկերությունների ընդամենը 3%-ն է գրանցված էլեկտրոնային պետական գնումների համակարգում։ Այս մասին այսօր Աղվերանում տեղի ունեցաք «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում» ամփոփիչ աշխատաժողովի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

Այսինքն, ներգրավվածությունը շատ փոքր է։ Սա պայմանավորված է ոչ միայն պետության կողմից էլեկտրոնային գնումների վերաբերյալ իրազեկմամբ ցածր մակարդակով, այլև՝ մասնավոր ընկերությունների կողմից այս համակարգի նկատմամբ թույլ վստահությամբ։

Արտակ Մանուկյանի տեղեկացմամբ, մրցույթներում հաղթած մոտ 160 ընկերություններին բաժին է ընկնում ընդհանուր գնումների մոտ 95%-ը (գումարային առումով): Սա վկայում է այն մասին, որ ՓՄՁ ոլորտն, ըստ էության, լուրջ մասնակցություն չունի պետական էլեկտրոնային գնումների համակարգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս