
Շվարցենեգերը նկարահանվելու Է Սանսինդույի ավերակների մասին պատմող չինական ֆիլմում

Հոլիվուդյան դերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը գլխավոր դերում նկարահանվելու է Սանսինդույի ավերակների մասին պատմող «Սանսինդույի հյուրը» չինական ֆիլմում: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Սանսինդույի ավերակները գտնվում են Սիչուանի նահանգի Գուանհան գավառում, Շու հին իշխանության տարածքում, որը գոյություն է ունեցել սրանից մոտավորապես 3-5 հազար տարի առաջ: Դրանք հայտնաբերել են պատահաբար. 1929 թվականին, մի գյուղացի, փոս փորելով, դեմ է առել նեֆրիտից պատրաստված հին իրերի: Մինչեւ 1986 թվականն այստեղ հաջողվել է հողի տակից հանել շուրջ 2 հազար պղնձե եւ նեֆրիտե իրեր:
Գտածոններն այնքան արժեքավոր են գիտության համար, որ Չինաստանի ավերակներն սկսել են անվանել «աշխարհի իններորդ հրաշալիք»: Սանսինդույը մնում է ամենաառեղծվածային հնագիտական հուշարձաններից մեկը. գիտնականներին դեռ չի հաջողվել որեւէ գրավոր տեղեկություն հայտնաբերել չհետազոտված մշակույթի մասին:
Ֆիլմի նկարահանումները, որի ներդրումների նախնական ծավալը գնահատվում է 200 մլն դոլար, կսկսվեն 2017 թվականի մարտին եւ կավարտվեն 2019 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: