Թուրքիայում Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկ է ձերբակալվել, որը փորձել է Սիրիայի Շանլըուրֆա շրջանից անցնել Թուրքիայի տարածք:
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, հայկական դրամն արժեզրկվել է հիմնական արժույթների նկատմամբ։
Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենի և նրա տիկնոջ՝ Շանթալ Լեբրյումանի, տրվել է ընդունելություն:
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Վիլնյուսի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսարանում հանդիպում է ունեցել Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասի հետ։
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պատրաստում է ելույթի երկու տեքստ` հաղթանակի և պարտության:
«Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան պետք է գնահատել՝ որպես ամփոփիչ: Հայաստանն ու Իրանը վերջին տարում իրականացրել են որոշակի քայլեր, ու ժամանակն է, որպեսզի այդ քայլերն ամփոփվեն, մշակվեն նոր ծրագրեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Լարիսա Ավետիսյանը նշանակվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայիք մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եղվարդ քաղաքի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
Շիրակի մարզի մոտ 80 համայնք աշնանացան ցորենի սերմացուի պարտքեր ունի:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է վերջին շրջանում արձանագրված մայրական մահվան առավել հասարակական հնչեղություն ստացած դեպքերի` երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Նաիրա Աբգարյանի հարազատներին։ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները հանդիպմանը չեն մասնակցել։
Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 8-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մրցանակին արժանացած ֆրանսիացի աշխարհահռչակ գիտնական, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենին:
Ջրի մաքրման ամենատարածված միջոցը եղել է և մնում է ջրի եռացումը, որի ընթացքում մի շարք բակտերիաներ մեռնում են, իջնում է ջրի մեջ քլորի մակարդակը, ջուրը փափկում է: Սակայն եռացրած ջրի բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծանր մետաղները ոչ մի կերպ դուրս չեն գալիս ջրից, իսկ քլորի որոշ մասնիկներ կարող են կապի մեջ մտնել այլ էլեմենտների հետ և վերածվել չափազանց վնասակար տարրերի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու և մաքսանենգություն կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական գործերի ուսումնասիրությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր:
ՌԴ տնտեսության աճը 2017 թվականին կկազմի 1%, 3 տարվա ընթացքում դինամիկան կբարելավվի։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևին։
«Ութ ամսվա մեջ մի փորձաքննություն չեն կարողացել իրականացնել»,- վրդովված հայտնում է 2016թ. մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած նորածնի մայրը՝ Լիանա Դարբինյանը՝ հավելելով, որ այսպես շարունակվելու դեպքում պատրաստվում է անվստահություն հայտնել քննչական մարմնին:
Ինչպես հայտնի է դարձել The Guardian-ին, Ռունին մտադիր է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև 2019թ. նախատեսված պայմանագրի ավարտը և պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար: Տվյալ պահին նա չի ցանկանում տեղափոխվել MLS կամ Չինաստան, չնայած մանկունյանցիների գրասենյակ հասնող առաջարկություններին:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ուրիշի գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Համայնքն այնքան էլ գոհ չէ երկու թեկնածուներից, բայց, ընդհանուր առմամբ, աջակցում է դեմոկրատներին: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա ընդհանուր գիծը կշարունակվի, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քլինթոնն այն անձն է, ով հայ-թուրքական դիվանագիտության գործընթացին անձամբ է մասնակցել, կարծում եմ, որ ուշադրությունը մի փոքր կարող է ավելին լինել»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը:
2018 թվականին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, որի մասին Հռչակագիրն ընդունվել է նշանավոր հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տանը: Մյուս տարի էլ լրանում է Արամյանցի ծննդյան 175-ամյակը: Հայտնի բարերարը Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900-ականն թթ. կառուցել է դղյակ, որը, Վանաձորում գտնվող Թաիրովների դղյակից բացի, միակ պահպանված դղյակն է Հայաստանում: Այդտեղ տարբեր ժամանակներ հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Հայրիկ Խրիմյան Կաթողիկոսը, նշանավոր օպերային երգիչ Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Մեժելայտիսը և այլք:
Հայաստանում գերժամանակակից սարքավորումներով հագեցած արյունաբանական կենտրոնը հնարավորություն կտա բուժել ոչ միայն Հայաստանի, այլ նաև ուրիշ երկրներից ժամանած երեխաների: ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մարինե Ալեսը:
2014թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է միայն 0.2 տոկոսային կետով:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը քվեարկել է Նյու Յորքում իր ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլիթոնի հետ, հայտնում է CNN հեռուստաալիքը։
«Մենք մեր հնարավորության սահմաններում ստեղծեցինք մի օջախ ու մթնոլորտ, որի անունը «Գաթա» բենդ դրեցինք: Հիմա Գարիկս սիրուն գործիքավորում է մեր խմբի երգերը, տղաներս սիրուն նվագում են, ես էլ սիրուն երգում եմ»:
Այսօր Օդեսայի նահանգային վարչակազմի դիմաց Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հակառակորդները խնջույք են կազմակերպել, հայտնում է dumskaya.net-ը։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր և գաղափարներ՝ մասնավորապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծում, էլեկտրոնային հարթակներում գործունեության դաշտի ընդլայնում, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների զարգացում (Գյումրու և Վանաձորի օրինակով) և այլն:
Հայաստանում արյունաբանական ժամանանակից կենտրոնի կառուցմամբ իրականացել է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի երազանքներից մեկը: ՀՀ ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր մասնաշենքում լրագրողների շրջայցի ընթացքում ՀՀ առաջին տիկինն ընդգծեց, որ վերջապես կատարվել է իր երազանքը, քանի որ կենտրոնի հին մասնաշենքում պայմանները բավարար չէին պատշաճ և որակյալ բուժում ապահովելու համար:
Ֆրենսիս Ֆուկույաման BBC-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստանին, ասում է, որ ուժեղ պետությունն առաջին հերթին էֆեկտիվ պետությունն է։