Բաժիններ՝

Մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Արցախի Սահմանադրության նախագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ նոյեմբերի 8­-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ամփոփելով վերջին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Սահմանադրության նախագիծը պատրաստ է հանրությանը ներկայացնելու համար: Մասնագիտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ փաստաթուղթը մշակվել է հանրապետության նախագահի հավանությանն արժանացած հայեցակարգի շրջանակներում:

«Սահմանադրության հրապարակվող նախագիծն աշխատանքային տարբերակ է: Նոյեմբերի 10-­ից կմեկնարկի հանրային քննարկումների շարքը՝ ներկայացված նախագծի շուրջ հասարակության կարծիքներն ու առաջարկությունները ստանալու համար, որից հետո միայն Սահմանադրության նախագիծը կներկայացվի հանրապետության նախագահին»,­- նշել է Աշոտ Ղուլյանը:

Համաձայն սահմանված կարգի՝ Արցախի Նախագահի հավանությունը ստանալուց հետո Սահմանադրության նախագիծը կներկայացվի Ազգային ժողով, որին կհաջորդի քննարկումների եւս մեկ փուլ:

Սահմանադրության նախագծի էլեկտրոնային տարբերակը հասանելի է ԼՂՀ Ազգային ժողովի կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս