
Ուեյն Ռունին մտադիր է մինչև պայմանագրի ավարտը մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»

31-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է փայլեցնել պահեստային նստարանը մինչև 2019 թվականը:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին չի ցանկանում լքել «Օլդ Թրաֆֆորդը», չնայած ծագած դժվարություններին: Ժոզե Մոուրինիոյի օրոք անգլիացին կորցրել է տեղը հիմնական կազմում, և հոկտեմբերի վերջին The Sun-ը հաղորդեց, որ պորտուգալացին խորհուրդ է տվել Ուեյնին փոխել ակումբը:
Ինչպես հայտնի է դարձել The Guardian-ին, Ռունին մտադիր է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև 2019թ. նախատեսված պայմանագրի ավարտը և պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար: Տվյալ պահին նա չի ցանկանում տեղափոխվել MLS կամ Չինաստան, չնայած մանկունյանցիների գրասենյակ հասնող առաջարկություններին:
Ընթացիկ մրցաշրջանում Ռունին 15 խաղերում խփել է 2 գնդակ:
194 խփած գոլերով Ռունին գրավում է 2-րդ տեղն ԱՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկուների շարքում՝ զիջելով միայն Ալան Շիրերին (260):
Պատրաստեց Անի Գաբուզյանը