Բաժիններ՝

Տեղի է ունեցել ԿԲ խորհրդի նիստ

Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 8-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, լրացումներ և փոփոխություններ է կատարել «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ում, «Բանկերի միացման կարգում», «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները»  կանոնակարգ 10/11-ում, «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ում և «Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ում:

Խորհուրդը գրանցել և լիցենզավորել է «ԼԵՆԴՈ» ՈւՎԿ ՓԲԸ-ն, ինչպես նաև գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները: ԿԲ խորհուրդը վերաձևակերպել է «ՀԱԳՈՅԱՆ» արտադրական կոոպերատիվին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 762 լիցենզիան և «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ին այլ վայրում ևս գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս