
Մեսսին վերջնագիր է ներկայացրել «Բարսելոնային»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի հրաժարվում նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ, ինչի մասին հաղորդվել էր ավելի վաղ, այլ միայն ցանկանում է սպասել, մինչև կատալոնացիները պայմանավորվեն թիմի մյուս առանցքային ֆուտբոլիստների հետ:
Ըստ Sport.es-ի տեղեկության, արգենտինացի ֆուտբոլիստն ուզում է համոզվել, որ «կապտանռնագույնների» ղեկավարությունը մտադիր է թիմում պահել այնպիսի կարևոր ֆուտբոլիստների, ինչպիսին են Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Իվան Ռակիտիչը, Անդրես Ինիեստան և Լուիս Սուարեսը:
Միայն այն բանից հետո, երբ նրանց հետ ակումբը կստորագրի նոր պայմանագրեր, Մեսսին պատրաստ կլինի բանակցություններ վարել կատալոնացիների հետ իր համագործակցության երկարաձգման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2018թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը