Իրավապահ համակարգի մի խումբ նախկին աշխատակիցներ անդամագրվել են «Հայկական վերածնունդ»-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ ոմանք մտածեն, թե ՕԵԿ-ը հիմնովին վարկաբեկվել է, և այս կուսակցության հետ այլևս հույսեր չեն կապում, տարբեր հեղինակավոր մարդիկ շարունակում են մտնել «Հայկական վերածնունդ»։ Օրերս էլ ՀՎԿ-ին են անդամագրվել իրավապահ համակարգի մի խումբ նախկին աշխատակիցներ։ Այդ թվում՝ հանրապետության նախկին ՃՈ պետ Սահակ Սալնազարյանը, մի քիչ ավելի վաղ ՀՎԿ-ին էր միացել նաև ՀՀ նախկին զինվորական դատախազ Վաղարշակ Վարդանյանը։

Մենք տեղեկացանք, որ նախկին իրավապահները ՀՎԿ-ում ստեղծելու են խորհուրդ, որը զբաղվելու է իրավապահների սոցիալական ապահովման և այլ խնդիրներով։ Երեկ տեղեկությունները հաստատեցին ՀՎԿ-ից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930