ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի մի շարք գործիչներ. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով, նոյեմբերի 26-ին սպասվող համագումարի ժամանակ կազմավորվելիք 19 հոգանոց ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հանրապետական վերնախավը ցանկանում է ազատվել առողջապահական վերջին աղմկոտ կոռուպցիոն գործին առնչվող Դ. Դումանյանից: Հիշեցնենք, որ հենց նրա նախարար եղած ժամանակ են տեղի ունեցել առողջապահական ուղեգրերի լայնածավալ չարաշահումները, որ բացահայտվեցին ամիսներ առաջ: Այդ գործով անցնող Առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն ազատվեց պաշտոնից:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930