Հայկական վերածնունդ»-ին միացած կուսակցությունները պատրաստվում են «գահընկեց» անել Արթուր Բաղդասարյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ 12 կուսակցությունների եւ 140 հասարակական կազմակերպությունների հենքի վրա ձեւավորված «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գործունեությունից նոր կուսակիցները դժգոհ են: «Հայկական վերածնունդ»-ին միացած կուսակցությունները պատրաստվում են նրան «գահընկեց» անել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր բողոքի ձայնը բարձրացրեց ՀՎԿ-ին անդամակցած «Հայկանդուխտ» ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը. «ՀՎԿ-ն մենք ենք՝ առանց ՕԵԿ-ի նախագահի եւ թիմի. նրանք ոչ մի աղերս չունեն ՀՎԿ-ի հետ: Ես շուտով ասուլիսով հանդես կգամ եւ շատ բացահայտումներ կանեմ: ՀՎԿ-ի անդամ չեն ՕԵԿ-ը եւ իր վարկաբեկված թիմը»,- ահա այսպիսի կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ Ա. Ղազարյանը: «Հայկանդուխտ»-ի նախագահը չմանրամասնեց՝ ինչ բացահայտումներ է պատրաստվում անել, սակայն նրա վրդովմունքն ու զայրույթն ակնհայտ էր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: