Forbes-ը հրապարակել է 30-ից ցածր տարիքի ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանիշը
Forbes ամերիկյան հանդեսը հրապարակել է մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանիշը։ Առաջին հորիզոնականում 26-ամյա ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթն է, որը 2016 թվականին վաստակել է 170 մլն դոլար: Երկրորդ տեղում One Direction խմբի մասնակիցներն են: Կոլեկտիվը վաստակել է 110 մլն դոլար: Երրորդը 29-ամյա ֆուտբոլիստ «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 81,5 մլն դոլար եկամտով:
Տասնյակում տեղ են գտել նաեւ 28-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը (80,5 մլն դոլար), 28-ամյա Ռիհաննան (75 մլն դոլար): Նրան հաջորդում են 22-ամյա Ջասթին Բիբերը, 29-ամյա սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը եւ բասկետբոլիստ Քեւին Դյուրանտը (յուրաքանչյուրը՝ մոտավորապես 56 մլն դոլար): Ցուցակը եզրափակում են 26-ամյա երգիչ The Weeknd-ը (55 մլն դոլար), ամերիկյան ֆուտբոլի 27-ամյա խաղացող Քեմ Նյուտոնը եւ գոլֆիստ Ջորդան Սփիթը (յուրաքանչյուրը՝ 53 մլն դոլար):
Նոյեմբերին ավելի վաղ Forbes-ը հրապարակել է 2016 թվականի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների վարկանիշը: Այն նույնպես գլխավորել է Թեյլոր Սվիֆթը, որին հաջորդում են Ադելը եւ Մադոննան՝ 76,5 միլիոն դոլարով: