Դավիդ Դե Խեայի հրաժարագինը կազմում է ռեկորդային 60 մլն եվրո
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը գնահատված է այնպես, ինչպես ոչ մի դարպասապահ աշխարհում:
2015թ. սեպտեմբերին իսպանացի դարպասապահը երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ մինչև 2019թ. հունիսի 30: Ինչպես հաղորդում է Marca-ն, ֆուտբոլիստի հրաժարագինն ըստ այդ պայմանագրի՝ կազմում է 60 մլն եվրո. ռեկորդ դարպասապահների համար ֆուտբոլի պատմության մեջ:
2015թ. ամռանը Դե Խեային գրեթե գնել էր «Ռեալը», բայց տրանսֆերը վերջին պահին ձախողվեց: Նրան 60 մլն եվրոյով ձեռք բերելու դեպքում Դե Խեան կդառնա ամենաթանկ դարպասապահն ամբողջ պատմության ընթացքում:
Իսպանացին հավաքականի կազմում անցկացրել է 11 պաշտոնական հանդիպում, որից 8-ում ոչ մի գնդակ բաց չի թողել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը