Բաժիններ՝

Հունվար-սեպտեմբերի ընթացքում Հայաստանում արտադրվել է 16 մլրդ 66.7 մլն ծխախոտ

Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերի ընթացքում արտադրվել է 16 մլրդ 66.7 մլն սիգարետ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 27.5 տոկոսով։

Հայաստանում 2016 թվականի առաջին ինն ամիսներին ընդհանուր առմամբ արտադրվել են 91 մլրդ 162 մլն դրամի ծխախոտային արտադրատեսակներ: 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 19.4 տոկոսով:

2015 թվականի ընթացքում սիգարետների արտադրության ծավալների աճը կազմել էր 43.1%, իսկ ծավալը՝ 18 277.1 մլն հատ։ 2014թ․-ին արտադրվել էր 12 մլրդ 774.2 մլն սիգարետ, 2013 թվականին՝ 7 մլրդ 730 մլն, 2012 թվականին՝ 6 մլրդ 155 մլն, 2011 թվականին՝ 3 մլրդ 361 մլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս