Ռազմական ոստիկանության պետի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը Օհանյանի հետ բարեկամական կապեր ունի, ազատվել է աշխատանքից: Իսկ Սեյրան Օհանյանի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Հայրապետովը այլ աշխատանքի է տեղափոխվել:
Ընդդիմությունն այս շրջանում եռանդուն բանակցություններ է վարում՝ տարբեր գործիչներ այցելում են միմյանց եւ ճշտում, թե ով ում հետ կմիանա։ ՀԱԿ-ը, որն ի սկզբանե հայտարարել էր, որ համախմբումը կարող է տեղի ունենալ միայն իր առանցքի շուրջ, հայտնվել է ծանր վիճակում՝ նրա առաջարկները մնում են օդում կախված։
Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները մեծ վտանգներ են տեսնում իրենց բիզնեսի համար: Նրանց համոզմամբ՝ հաջորդ տարվա գարնանից ՀՀ-ում խոզաբուծությունը կկենտրոնանա մի քանի օլիգարխների ձեռքում:
Տուրք տալով այս տարեշրջանի նորաձեւության միտումներին՝ մարզակոշիկներն ստեղծելիս դիզայներներն օգտագործել են առավել լայն տարածում ստացած գործվածքներից մեկը՝ թավիշը: Կոշիկը ներկայացված է երեք գույնով՝ սեւ, մոխրագույն եւ մուգ կարմիր: Այն արդեն հայտնվել է վաճառքում, մեկ զույգի գինը 150 դոլար է:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերի 24-ին հրապարակել է իր վճիռն ադրբեջանցի ընդդիմադիրներ Իլհամ Հուսեյնի, Թազահան Միրալամլիի, Բահրուզ Հասանովի, Թոֆիգ Դադաշևի, Թյուրքել Ալիսոյի և Ագավերդի Ռուշանովի դիմումներով:
Միեւնույն ժամանակ մասնագետները նշում են, որ հետազոտությունը չպետք է մարդկանց հարկադրի վախենալ անողնաշարավորներից: Նրանց խոսքով՝ մարդու համար բավականին բարդ է միջատից վարակվելը:
«Բալզամի մեջ ակնամոմ կա, և, եթե մարդն ալերգիկ է մեղվաբուծական արտադրանքերի նկատմամբ, չի կարող սա օգտագործել: Բաղադրության մեջ մտնում է ակնամոմ, իմբիրի արմատ, յոդ և այլ բնական միջոցներ: Եթե առավոտյան արթնացել եք ու զգում եք՝ բերանի խոռոչում խնդիրներ կան, կամ քիթն է փակվում, ապա օգտագործեք սա: Ակնամոմը վերացնում է բոլոր տեսակի վարակները»:
Որպեսզի ձմռան ընթացքում լավ ինքնազգացողություն ունենաք, բավական է հրաժարվել մի քանի սովորություններից, որոնց պատճառով մրսում եք։
Այս կարճ հոգեբանական թեստը մեկ րոպեի ընթացքում կպատմի ձեր կյանքի մասին։ Այն անցնելը բարդ չէ. ընդամենն անհրաժեշտ է նայել լուսանկարին և ֆիքսել, թե ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում։
Ժամանակակից աշխարհում մարդկանց մեծ մասը տեսողության հետ կապված խնդիրներ ունի։ 21 տարեկանից բարձր 10 անձանցից 9-ը, ովքեր ապրում են քաղաքակիրթ աշխարհում, տեսողության հետ կապված խնդիրներ ունեն։ Տարիքի հետ իրավիճակն ավելի է վատանում, և 40 տարեկան գրեթե բոլոր անձինք ինչ-որ խնդիր են ունենում։ Գոյություն ունեն բազմաթիվ ժողովրդական միջոցներ, որոնք կարող են օգնել վերականգնել տեսողությունը։
«Ապրիլի 2-ին որոշեցի եկեղեցի գնալ, դուրս եկա, հետո գնացի խանութ, տեսնեմ՝ բոլորն անտրամադիր կանգնած են, խոսում են պատերազմից, ես էլ հարցրի՝ էդ որտեղ է պատերազմ, ասացին՝ վայ, քո խիղճը կտրվի, Ղարաբաղում մեր տղերքն են զոհվում: Շատ վատ զգացի, բայց ներքուստ մի փոքր հանգիստ էի Հրաչիս համար, որովհետեւ դիրքերից իջել էր: Հրաչս զանգեց, ասաց, որ չանհանգստանանք, չեն թողնում, որ գան, գնում են Թալիշ»:
«Այո, կա վտանգ, որ հակամարտությունը փոքրից կվերաճի լայնածավալի։ Բայց կրկին չեմ կարծում, որ դա տեղի կունենա պատահականորեն։ Համաձայն չեմ նաև քաղաքացիական հասարակության անհանգստությունների հետ»։
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.25-ին ահազանգ ստացվեց, որ Իջևան-Երևան ճանապարահի 64-րդ կմ-ին «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Forbes հանդեսի վարկածով Ռուսաստանի 25 ամենաբարձր վարձատրվող բարձրաստիճան կառավարիչների ցուցակը: Ամենամյա վարկանիշը, որի մեջ մտել է 25 մարդ, նոյեմբերի 24-ին հրապարակվել է հրատարակության կայքում: Forbes-ի տվյալներով՝ մեկ տարում Ալեքսեյ Միլլերի վարձատրությունը կազմել է 17,7 միլիոն դոլար (2015 թվականին՝ 27 մլն դոլար): Ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել է […]
Ուսումնասիրության համաձայն՝ ԵՄ-ի 28 երկրներում կյանքի միջին տեւողությունը 1990 թվականի 74,2 տարուց ավելացել է մինչեւ 80,9 տարի՝ 2014 թվականին. հենց այս տարվա համար են հասանելի վիճակագրական վերջին տվյալները: ԵՄ-ի արեւմտյան երկրներում մարդիկ միջին հաշվով ութ տարով ավելի երկար են ապրում, քան Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետություններում: Մինչդեռ առկա են նաեւ բացասական միտումներ:
Փաստորեն, 20 տարուց ավելի մեր ներքին շուկայում հանրահայտ ապրանքանիշն անհասկանալի պատճառներով պարտքեր է կուտակել ու հայտնվել է սնանկացման եզրին:
Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական տուրի ընթացքում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Սելթիկին»:
Եթե դու ուզում ես, որ հավատ ներշնչվի քո հայտարարած ապագայի հանդեպ, դու պետք է ցույց տաս քո վերաբերմունքն արդեն իսկ եղածի նկատմամբ, ընդ որում` առարկայական: Ես զուտ բանականության տեսանկյունից եմ նայում:
Եվրոպական միությունը Ուկրաինային կտրամադրի 160 միլիոն եվրո մինչև այս տարվա ավարտը պետականության ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման նպատակով:
Այսօր կեսգիշերին Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ֆեյենորդը»:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած երկու զինծառայողների կուղարկի բուժման արտերկիր: Այդ մասին որոշումներն ընդունվեցին ՀՀ կառավարության նիստում, որոնք ներկայացրեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» բարդ իրավիճակում է ոչ միայն Պրեմիեր լիգայում, այլև Եվրոպայի լիգայում:
Բելառուսական ընդդիմությունը նոյեմբերի 24-ին Մինսկի կենտրոնում քաղաքային իշխանությունների կողմից չարտոնված հրապարակային միջոցառում է իրականացրել:
«Ավարտը կլինի 2018 թվականին, երբ նա կարող է շարունակել լինել երկրի վարչապետը, բայց այս ընթացքում նա պետք է նաև տիրի այլ իշխանական ինստիտուտներին։ Մեկին տիրացել է՝ կառավարությունը, երկրորդը՝ ՀՀԿ-ն է, բնականաբար, հասկանալի է, որ անդամագրվելով ՀՀԿ-ին՝ նա դժվար մնա շարքային անդամ, նա առնվազն այնտեղ մի ինչ-որ պաշտոն պետք է ստանա, և դա կարող ենք դիտել Հայաստանում այդ կուսակցությունն իրանով անելու և ՀՀ-ում իշխանափոխության երկրորդ գործընթացն իրականացնելու քայլ»։
Գարեջրի արտադրության ծավալների անկում և ներմուծման աճ։ Ի՞նչ պետք է անի պետությունը նման դեպքերում։ Աջակցի՞ տեղական արտադրող/արտահանողին, կամ գոնե լրացուցիչ խնդիրներ չստեղծի՞ նրանց համար։ Ճիշտ եք։ Սակայն, արի ու տես, որ ՏՄՊՊՀ-ն անում է ճիշտ հակառակը` խնդիրներ է ստեղծում առանց այն էլ դժվար վիճակում հայտնված «Գյումրի գարեջուր» և «Երևանի գարեջուր» ընկերությունների համար։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքում ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և Դոնի-Ռոստով-Երևան չվերթով Հայաստան տեղափոխվել 1962 թ. ծնված Գոռ Խաչատրյանը, որը 1994 թ. մայիսի 16-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Կողոպուտը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Այսօր կեսգիշերին Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ֆեյենորդի» դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ստանալու է խաղաժամանակ:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի ճարտարապետական հանձնաժողովի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների համատեղ խորհրդակցությունը, որը վարել է կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Ցեխաշաղախ փողոցները տանում են Գյումրու տնակային հերթական ավան: Ժանգոտ, գույնզգույն թիթեղներ ու փտած, քայքայված տնակներ` անվերջ ու անթիվ, միմյանց մոտ ու հեռու. մի կերպ հարմարեցրած քարաշեն տնակների բակերում ձմռան վառլիքն է ամբարված, դեսից-դենից հավաքած արկղերը, անպիտան իրերը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ համաձայն չէ Ռուսաստանից հնչող այն դիրքորոշման հետ, որը ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարում է սադրանք: